Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և ՀՀ ու ԻԻՀ միջև միջանցքների փակման ջատագով. Իրանի ԱԳ նախարար

Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ զրուցել են տարածաշրջանի գոյություն ունեցող միջանցքների, տարանցիկ կարողությունների և հաղորդակցությունների խոչընդոտների վերացման անհրաժեշտության և երկու երկրների միջև պատմական ու ավանդական՝ միջանցքների համար խոչընդոտ չստեղծելու մասին:

Նա ասել է, որ Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն:

«Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով: Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայամններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է նա: