Հանուն Արցախի պայքարը՝ պայքար է հանուն այն բանի, որ ոչ մի բարբարոս իր պիղծ պնչով չպղծի նորօրյա մեր պետականության ակունքը

Հայաստանի սրբազան հողի այս մի կտորում իմ թիկունքին բնական հսկա ժայռ է, որի գոյության շնորհիվ քիչ հեռու բխում է սառնորակ մի աղբյուր։

Պատկերավոր ասած, Արցախը Հայաստանի թիկունքին կանգնած հենց այսպսիսի մի ժայռ է, մեր հայրենիքի սրբազան հողի մի կտորը, որից բխել է ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականության ոչ պակաս սրբազան աղբյուրը, և եթե, Աստված մի արասցե, այն հանձնվի բարբարոս թշնամուն, ապա կցամաքի նաև այդ աղբյուրը։

Ուստի հանուն Արցախի պայքարը՝ պայքար է հանուն այն բանի, որ ոչ մի բարբարոս իր պիղծ պնչով չպղծի նորօրյա մեր պետականության ակունքը։

#հավերժականՀայաստանը

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից