Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Ֆինանսավորման աղբյուրի մասին հարցին նախարարությունից պատասխանել են, որ «ներկայում համապատասխան քննարկումներ են ընթանում»:

Նախագծանախահաշվային փաստաթղթերով` շինարարական աշխատանքների տևողությունը կկազմի 16 ամիս՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած:

Ինչ վերաբերում է նախագծի արժեքին` ըստ նախագծային փաստաթղթերի` շինարարական աշխատանքների, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողության համար կպահանջվի շուրջ 384,7 մլն դրամ, որից 378 միլիոնը շինարարական աշխատանքների, մոտ 5 միլիոնը տեխնիկական հսկողության, 1,5 միլիոնն էլ հեղինակային հսկողության համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։