Մահացել է Չառլի Չապլինի դուստրը

Փարիզում 74 տարեկան հասակում մահացել է բրիտանացի համր կինոյի լեգենդ Չարլի Չապլինի դուստրը՝ Ժոզեֆին Չապլինը։ Այս մասին այսօր հայտնել է Le Figaro թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Ժոզեֆինը Չապլինի և Ունա Օ՛Նիլի ամուսնությունից ծնված 4-րդ երեխան էր։

Ժոզեֆին Չապլինը նկարահանվել է հոր ֆիլմերում, մասնավորապես՝ «Լամպերի լույսերը» (1952 թ.) «Կոմսուհին Հոնկոնգից» (1967 թ.)։ Չարլի Չապլինի մահից հետո նա շատ բան արեց հոր հիշատակը հավերժացնելու համար։