Մեզ ադրբեջան խցկողների ջանքերը արդյունավետ չեն․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանի հայրենակիցներիս շնորհակալություն չեմ ասի, քանզի մեկ ենք, նույնն ենք, նույն ցավ ու դարդի մեջ ենք: Մեկս կուշտ, մյուսս սոված, մի քիչ անհոգ, անասելի հոգնած, բայց բոլորիցս մեր Հայրենիքն ու Արժանապատվությունն են խլում, Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը, Արցախի Հանրապետությունում՝ նախագահը: Քաղաքականությունը՝ քաղաքականություն ու այնտեղ ամեն բան շատ արագ է զարգանում:

Շատ չեմ մանրամասնի, երկար կստացվի, բայց մի բան սկսել է նշմարվել, մեզ ադրբեջան խցկողների ջանքերը արդյունավետ չեն…ու այստեղ ժողովրդի իմաստությունն ու կամքն է հաղթում, ինչքան էլ ՀՀ իշխանությունները փութաջանորեն հակառակն են անում, իսկ ԱՀ իշխանությունները վրաններում անգործության մատնված պաթոսախեղդ են անում…Արցախում հայերը չեն դիմանում, անհնար է դիմանալ, երբ երեխադ թերի է սնվում, անհնար է դիմանալ, երբ հղի կինը կիսասոված, ոտքով կիլոմետրեր է անցնում, որ հետազոտում անցնի…

Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հանուն հերոս նահատակների պատգամի…ու նորից Չդիմակայող իշխանություն, որն իր կեցվածքով զրոյացնում է մեր սուբյեկտայնությունը…հիմա, այո հենց հիմա, երբ ժողովուրդն է ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԴԻՄԱԿԱՅՈւՄ, պետք է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ մեր երկու հայկական պետությունների ՍՈւԲՅԵԿՏԱՅՆՈւԹՅՈւՆԸ և անել իրական ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ…#միացում#

 

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից