«Մեծ հաջողությամբ ամրապնդում ենք հարաբերությունները»․ Ալիևը ՝ Ռուսաստանի հետ շփումների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում անցկացվող Գլոբալ մեդիա ֆորումում, խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին․

«2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագիրը թույլ տվեց դուրս գալ փոխգործակցության դաշնակցային մակարդակ։ Սա հարաբերությունների նոր փուլ է։ Մեծ հաջողությամբ ամրապնդում ենք հարաբերությունները։ Բաքուն կարող է դառնալ մի վայր, որտեղ կարող են վերսկսել ռուս-ամերիկյան շփումները»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ ՌԴ-ն կարևոր դեր է խաղացել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման գործում․

«Մեր փոխգործակցության ոլորտները լայն են։ Մենք մրցակցության ասպարեզ չենք, մենք համագործակցության ասպարեզ ենք: ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարները, գլխավոր շտաբների պետերը հավաքվել են Բաքվում և քննարկել տարբեր հարցեր»,- նշել է նա։