ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը կալանավորվել է

ոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը մինչև սեպտեմբերի 18-ը կալանավորել է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովին։

Ստրելկովը մեղադրվում է համացանցում ծայրահեղական գործողությունների հրապարակային կոչեր անելու մեջ։

ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը (Գիրկին) հուլիսի 9-ին «գաղտնի» դասախոսություն է կարդացել Եվգենի Պրիգոժինի և «Վագներ» ՄՌԿ-ի ապստամբության արդյունքների վերաբերյալ: Հանդիպումը պետք է կայանար «Լիստվա» գրախանութում, սակայն ռումբի մասին հաղորդվելուց հետո անվտանգության ուժերը նախապես տարհանել են տարածքից ողջ անձնակազմին։ Ստրելկովը հանդես է գալիս ՊՆ-ի հասցեին սուր քննադատությամբ: