Շրջափակված Արցախում ջրամատակարարումը վտանգված է

Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․

Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչեւ հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն: