Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն․ ՄԻՊ տեսանյութը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական անգլալեզու տեսանյութն է պատրաստել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու հետևանքով երկրում տիրող աղետալի վիճակի մասին.

«Հանրապետությունում վառելիքի պակասի, փաթեթավորման նյութերի բացակայության պատճառով խանութներին այլևս անհնար է մատակարարել կաթնամթերքը։ Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում ոտքով հասնել կաթնամթերքի գործարան և շոգին ժամերով հերթ կանգնել՝ գոնե որևէ կաթնամթերք ձեռք բերելու հույսով։ Տեղում արտադրված կաթը բավարար չէ Արցախի ողջ 120 հազարանոց բնակչությանն ապահովելու համար, այդ իսկ պատճառով հերթագրվածներից շատերը հաճախ հեռանում են առանց կաթնամթերքի»։