Արցախի հայաթափումը Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է

Արցախի հայաթափումը Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է և պատահական չի, որ Էրդողան հենց Վիլնյուսի գագաթաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահների դուրս բերելու մասին։ ՆԱՏՕ-ի երկրներն ընդունել են այդ նախապայմանը։

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։

Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։

Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության շտապ հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ։

Հ. Գ. Արցախում, ֆիզիկական առումով, ցեղասպանության վտանգն ընդամենը գեղարվեստական խոսք է և պետք չէ դա ամեն առիթով կրկնելով հոգեբանական տեռորի ենթարկել մեր հայրենակիցներին։ Այնտեղ վիճակը շատ ծանր է և մենք պետք է նրանց քաջալերենք։ Վիճակը կարող ենք փոխել՝ հեռացնելով միջազգային հարթակներում Արցախը հայաթափելու ծրագրի հետ համաձայնված կառավարությանը, դա արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից