ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը բախվել է բեռանտարին, կան զոհեր

Կուբանի մարզում բեռնատարի և սովորական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 17-ի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Տասնյոթը տուժել է, յոթը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, երեքը մահացել են»,-հայտնել են փրկարարական վարչությունից։

Երեք տուժածի հաջողվել է հանել «արգելափակումից»։

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից նշել են, որ բախման ժամանակ սովորական ավտոբուսում եղել է ինը երեխա, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ Ներկայումս տեղում աշխատում է 72 փրկարար, ներգրավված է 25 միավոր տեխնիկա։

Կուբանի Բրյուխովեցկի շրջանում՝ Կրասնոդար-Յեյսկ մայրուղու վրա, Տուլա-Անապա չվացուցակով ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ներքին գործերի նախարարության գլխավոր շտաբի նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, երբ MAN բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Ավտոբուսում եղել է 41 մարդ։ Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասում ԱԻՆ գլխավոր վարչությունը հայտնել էր 14 տուժածի մասին։