Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս, և մոտենում է ապահարզանի պահը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրդողանը Աթաթուրքի օրինակով Ռուսաստանից քամեց ինչ հնարավոր է և սերտացնում է հարաբերությունը Արևմուտքի հետ։

Կարծում եմ՝ Արևմու՞տք, թե՝ Ռուսաստան ընտրության մեջ Էրդողանը կընտրի Արևմուտքը։

Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս և մոտենում է ապահարզանի պահը»։