Թուրքիան համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան համաձայնել է հանել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վետոն: Որոշումն ընդունվել է Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ տեղի ունեցած բանակցություններից հետո: Այդ մասին, բանակցությունների արդյունքներով, հայտարարել է Ստոլտենբերգը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը ուղարկել Ազգային մեծ ասամբլեայի վավերացմանը որքան հնարավոր է շուտ,  սա պատմական օր է», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» – ն:

ՆԱՏՕ-ն իր հերթին կստեղծի հատուկ մեխանիզմ և հատուկ ներկայացուցչի պաշտոն՝ ահաբեկչության դեմ պայքարում: