Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահը ինքնասպան է եղել

Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահ Քանան Բակիևը կրակել է իր վրա: Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես նշվում է, միջադեպի մասին տեղեկությունը փոխանցվել է ինքնավար հանրապետության զինվորական դատախազությանը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Հարուցվել է քրեական գործ։