Ուկրաինան ընդունել է Ղրիմի կամրջին հասցված հարվածների պատասխանատվությունը

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հիշեցրել է պատերազմի 500 օրվա ընթացքում ուկրաինական զորքերի ձեռքբերումների, այդ թվում նաև Ղրիմի կամրջին կատարված հարվածների մասին: Այս մասին  Մալյարին գրել է իր թելեգրամյան ալիքում։

«273 օր է անցել Ղրիմի կամրջին կատարված առաջին հարվածից, որը նպատակ ուներ կոտրել ռուսաստանցիների լոգիստիկան»,- նշվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալի հաղորդման մեջ։

Աննա Մալյարի թվարկած կետերից են․ «380 օր առաջ դաշնակիցներից ստացանք առաջին Himars-ները, 451-րդ օրն է, ինչ խորտակեցինք «Մոսկվա» հածանավը, 373-րդ օրն է, ինչ ազատագրեցինք Զմեինի կղզին, 80 օր է, ինչ գործընկերներից ՀՕՊ հզոր միջոցներ՝ Patriot համակարգ ենք ստացել» և այլն։