Մայրաքաղաքում շարունակվում են «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» ակցիաները (լուսանկարներ)

Երևանում ՀՀԿ երիտասարդները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել՝ հաջակցություն ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի։ Երիտասարդները քաղաքացիներին բաժանելով թռուցիկներ՝ նաև պատմում են, թե ինչու է Արմեն Աշոտյանն այսօր կալանավորված և ինչու են նրան քաղբանտարկյալ համարում։

Նախօրեին երիտասարդ հանրապետականները «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կոչերով թռուցիկներ են բաժանել փողոցներում և զբոսայգիներում, ինչպես նաև «Վերնիսաժ»-ում։