Եվրախորհրդարանն ուզում է, որ պաշտպանեք Ղարաբաղի խաղաղ բնակիչներին. Լուազոն՝ Կլաարին

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն կտրուկ պատասխան է տվել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի անտեղի գրառմանը, որը գրել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է»։

«Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։ Արդյո՞ք,«հաճելի է» կարդալը, երբ դեռ մինչև հիմա պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը և օգտագործել այն առաջինը, Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք։ Եվ պաշտպանեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին, և ոչ թե գործեք հաճույք պատճառելով նրան, ով կրում է այս սարսափելի իրավիճակի պատասխանատվությունը»,- նշել է Լուազոն։