Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով․ Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան

Նիդեռլադնների Հաագա քաղաքում համաժողով է տեղի ունեցել, որի շրջանակներում քննարկվել են Ադրբեջան-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևըի թվիթերյան գրառումից։

«Հետաքրքիր համաժողով Հաագայում՝ նվիրված Ադրբեջան-Հայաստան խաղաղությանն ու ԵՄ-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան հարաբերություններին: Պատիվ ունեցա հայ գործընկերներին բացատրել տարածաշրջանային նոր իրականության հիմնական պարամետրերը։ Ղարաբաղի հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով։ Հավասարություն Ադրբեջանի օրենքով՝ ոչ ավել, ոչ պակաս»,- գրել է ադրբեջանցի դեսպանը։