«Հայաքվե»-ի ստորագրահավաքը կշարունակվի հուլիսի 6-ից

«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը կշարունակվի վաղը։ Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից մանրամասնում են՝  քանի որ օրենքի կարգավորումների համաձայն, ստորագրահավաքն անցկացվում է միայն աշխատանքային օրերին ժամը 09:00 – 18:00-ը։

«Հիշեցնում ենք, որ հուլիսի 5-ը նույնպես ոչ աշխատանքային օր է, ուստի ստորագրահավաք այսօր չի անցկացվում։ Այն կշարունակվի վաղը, հուլիսի 6-ից»,-նշում են նախաձեռնությունից։