Նիդեռլանդների դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները, պլանշետներն ու խելացի ժամացույցները

Նիդեռլանդներում 2024 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կարգելվեն բջջային հեռախոսները, պլանշետները և խելացի ժամացույցները, հայտարարել է Նիդեռլանդների կառավարությունը։

Նպատակը դասերի ժամանակ շեղումները սահմանափակելն է:

Սարքերը կթույլատրվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ թվային հմտությունների դասերի ժամանակ, բժշկական պատճառներով կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Չնայած բջջային հեռախոսները դարձել են մեր կյանքի մի մասը, դրանք դասասենյակում տեղ չունեն», – հայտարարել է Նիդեռլանդների կրթության նախարար Ռոբերթ Դեյգրաֆը: