Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկագիրը։

Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։