Պեկինը չեղարկել է Բորելի այցը Չինաստան

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Չինաստան պլանավորված այցը չեղարկվել է Պեկինի կողմից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիին։

«Ցավոք, չինացի գործընկերները մեզ տեղեկացրին, որ հաջորդ շաբաթ նախատեսված ժամկետներն այլևս հնարավոր չեն, և մենք այժմ պետք է այլընտրանք փնտրենք», – հայտնել է Մասրալին ՝Reuters-ին ուղղված գրավոր հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է Չինաստան մեկներ հուլիսի 10-ին։ Բորելը պետք է հանդիպեր Չինաստանի արտգործնախարարի, և այլ պաշտոնատար անձանց։