Փարիզի թուրքական դեսպանատունը Թուրքիայի քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ  ոստիկանի արձակած  կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։  Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։

Դեպքի առնչությամբ  Փարիզում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կամ այնտեղ մեկնողներին հորդորելով պահպանել զգուշավորություն։

Հայտատարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հաշվի առնելով Ֆրանսիայում վերոնշյալ իրադարձությունները՝ հատկապես Փարիզում գտնվող մեր քաղաքացիները կամ Ֆրանսիա մեկնողները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և հեռու մնան այն տարածքներից, որտեղ կազմակերպվում են ցույցերը։ Խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել հնարավոր իրադարձությունների զարգացմանը տեղական իշխանությունների և Փարիզում մեր դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հայտարարությունների միջոցով»։