«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» իրազեկման ակցիաները Երևանում շարունակվում են

Երևանում շարունակվում են  «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» խորագրով շապիկներ կրող երիտասարդների իրազեկման ակցիան։ ՀՀԿ երիտասարդները մայրաքաղաքի տարբեր թաղամասերում  քաղաքացիներին կարճ ինֆորմատիվ թռուցիկներ են բաժանել՝ միաժամանակ ներկայացնելով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործունեությունը:

Քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել իրազեկման թռուցիկների նկատմամբ, զրույցի բռնվել երիտասարդ հանրապետականների հետ, հարցեր ուղղել նրանց՝  նաև դատապարտելով քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունն ու հալածանքը մեր երկրում։