Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի․ քաղաքապետարան

«Հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի»,- այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով՝ ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս.

«Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։