Ժամանակն սպառվում է. ԱՄՆ-ում Մակրոնին զգուշացրել են Ֆրանսիայում վտանգավոր իրավիճակի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անհրաժեշտ է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը երկրում, որպեսզի թույլ չտան ավելի վտանգավոր հետևանքներ, գրել է «Նյու Յորք թայմսի» մեկնաբան Ռոջեր Քոհենը:

«Ֆրանսիայի առաջնորդը, որը կիրակի օրը երկօրյա պետական այցով պետք է մեկնի Գերմանիա, պետք է բավական արագ վերականգնի կարգուկանոնը, որպեսզի խուսափի արտակարգ դրություն հայտարարելուց, որը կհամարվի որպես ընդունում այն բանի, որ կառավարությունը կորցրել է իրադրության նկատմամբ վերահսկողությունը», – հայտարարել է լրագրողը:

Նրա կարծիքով՝ Ֆրանսիայում տարաձայնությունները կարող են չափազանց խորանալ, իսկ Մակրոնի հանդեպ վիրավորանքները չափազանց սուր են, որպեսզի երկրում «ապաքինումը» հնարավոր դառնա: