«Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Սիրելի բարեկամներ,

ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ՝

  1. «Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չէ։ Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:
  2. «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:
  3. «Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:
  4. ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:
  5. «Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել «Ֆեյսբուքի» սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում:
    Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր»։