«SOS Artsakh». ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց են սկսել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների դիմաց․ ՈՒՂԻՂ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը, նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջելն է՝ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ և չբավարարվել միայն «մտահոգված» հայտարարություններով։

Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի դիմաց։