Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել  Ռուսաստանում տիրող իրավիճակը:  Այս մասին տեղեկանում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Քասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հայտարարության մեջ։