Փարիզում պայթյուն է տեղի ունեցել. կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ

Պայթյուն է տեղի ունեցել Փարիզի հինգերորդ թաղամասում, ոստիկանությունը տարհանում է Վալ-դե-Գրաս հիվանդանոցի շրջակա տարածքի բնակիչներին:

Այս մասին հայտնել է BFMTV-ն։

Նշվում է, որ այժմ երկինք է բարձրանում սև ծուխ, դեպքի վայրում գազի ուժեղ հոտ է զգացվում։ Ոստիկանության տվյալներով՝ փլուզվել են մի քանի տների ճակատային մասեր, հրդեհվել են հարևան որոշ շենքեր։

Իշխանությունները կոչ են արել մարդկանց խուսափել դեպքի վայրում գտնվելուց:

Վերջին տվյալներով՝ տուժել է 16 մարդ, 7-ի վիճակը ծանր է, ինինը՝ ծայրահեղ ծանր։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։