Փարիզը փոխել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում․ միջազգային ԶԼՄ-ներ

Փարիզը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, և քննարկում է Կիևին «անվտանգության անկախ երաշխիք» տրամադրելու հարցը, գրում է Le Monde թերթը՝ հղում անելով կառավարությունում սեփական աղբյուրին։

Պարբերականը նշում է, որ Ելիսեյան պալատում պաշտպանության խորհրդի նիստում խոսվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը հավանություն տալու մասին:

«Այս հեռանկարի ակնարկը կարող էր համոզել Վլադիմիր Զելենսկուն բանակցությունների մեջ մտնել, երբ նա անհրաժեշտ համարի՝ հակահարձակման արդյունքներով պայմանավորված», – ասվում է հրապարակման մեջ:

Սակայն հոդվածի հեղինակը նշել է, որ Ֆրանսիան չի կարող թույլ տալ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին հակամարտության թեժ պահին: