Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կհանդիպեն ԱԱԾ տնօրենին

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր, ժամը 15։00-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերին Արցախ մեկնած Էջմիածնի քիմիկների ստորաբաժանման զինծառայողների ծնողներն են, որոնք առավոտից հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ և պահանջում էին տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում։

Նրանք պնդում են, որ զինվորները սխալ հրամանի պատճառով շրջափակման մեջ են ընկել և անհետ կորել են, 3 տարի է անցել պատերազմից, և իրենք դեռ տեղեկություններ չունեն իրենց որդիներից: