Արմեն Աշոտյանին 24 ժամով ձերբակալել են, մեղադրանքը լրացրել են․ փաստաբան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են 24 ժամով:

Հակակոռուպցիոն դատարան կներկայացվի կալանքի միջնորդություն: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչով է խախտել, նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա հայտնեց, որ Աշոտյանի մեղադրանքը նաև լրացվել է։

Մանրամասները՝ տեսանյութում