Թուրքական իշխանափոխության մասին

 

  • Այսօր թշնամական Թուրքիայի ղեկավար Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքի անդամահատմանն ու միջանցքավորմանը դեմ են ոչ թե ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, այլ Իրանը։
  • Հենց այս պահին եթե ուսումնասիրեք սոցցանցերի համապատասխան էջերը և/կամ գետնի վրա հարցուփորձ անեք մարդկանց, կիմանաք, որ Հայաստանում գործող աղանդավորական կառույցներից մեկը, որն ակտիվ դերակատարում է ունեցել 2018 թ․ ապրիլյան իշխանափոխությանը և 2018 թ․ հոկտեմբերին ԱԺ պաշարմանը, ակտիվորեն քարոզում է, թե իբր Իրանն է քանդում Հայաստանը, որովհետև Իրանը նույն սատանան է։
  • Մի՛ շտապեք զարմանալ այս համընկնման վրա, ընկերնե՛ր։ Սա պատահականություն չէ, սա թուրքական պլանավորված քաղաքականություն է։ Երբ ասվում է, որ Հայաստանում 2018 թ․-ին տեղի է ունեցել թուրքական իշխանափոխություն, նկատի չի առնվում, թե դրան մասնակցած մարդիկ թուրք են, նկատի է առնվում, որ դա հղացվել և պլանավորվել է Թուրքիայի կողմից, և դրա միակ շահառուն ոչ թե հայ ազգն է, այլ Թուրքիան, իսկ տուժողները՝ Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից