Հույս են հայտնել, թե 2025 թվականի նոյեմբերին ՌԴ խաղաղապահները կհեռանան Լեռնային Ղարաբաղից

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Երևանին և Բաքվին ակտիվացնել բանակցությունները, ինչպես նաև հույս են հայտնել, թե 2025 թվականի նոյեմբերին ՌԴ խաղաղապահները կհեռանան Լեռնային Ղարաբաղից։

Նրանք նաև կոչ են արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։