Մեր թիրախը պետք է լինի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը

Ո՞վ է մեղավոր:

Երեկ Փաստաբանների պալատում կայացած ակումբի նիստի թեման ոստիկանների կողմից փաստաբան Կ. Ալավերդյանի նկատմամբ բռնության գործադրումն էր:

Նիստում որոշվեց կտրուկ քայլերի գործադրման հերթականությունն ու հաջորդականությունը, ինչն առաջին հայացքից կարող է բռնության կանխարգելման գործուն միջոց թվալ, սակայն կարծում եմ, որ գործողությունների թիրախը սխալ ենք ընտրել: Երբ մեկը մյուսին ձեռքով հարվածում է՝ պահանջում են ոչ թե ձեռքին պատասխանատվության ենթարկել, այլ անձին՝ ձեռքի տիրոջը:

Ներքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության կառույց է, գործադիրի ղեկավարը գիտենք՝ ով է:

ՆԳՆ կազմավորումից հետո ոստիկանության գործելաոճը գլորվել է մինչև 90-ականները, ոստիկանության բաժիններում սովորական են դարձել ծեծ ու ջարդը, բռնություններն ու խոշտանգումները: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ չէ՞ այս տենդենցի մասին: Եթե տեղյակ չէ, ապա դա իր թուլության արդյունքն է, եթե տեղյակ է և թույլ է տալիս, ապա առերևույթ հանցանք է կատարում: Յուրաքանչյուր դեպքում մեր թիրախը նա պետք է լինի, ոստիկանապետի ու դատախազի լիազորությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելով արդյունքի չենք հասնելու:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից