«Վերելք». Ձևավորել արժանապատիվ քաղաքացի (տեսանյութ)

Հիմա շատ է խոսվում մեր իրականության մեջ քաղաքական արժանապատվության պակասի մասին: Այո, այդ խնդիրը կա ու վաղուցվանից: Օտարի դարավոր լուծն իր բացասական հետևանքն է թողել, և ամոթանք տալով՝ վիճակը չի շտկվի: Արժանապատվության վերականգնումը բարդ գործ է, և ջանքերի նպատակաուղղված ու տևական ներդրում է պահանջում: «Վերելք» հաղորդաշարը սկսում է՝ «Ձևավորել արժանապատիվ քաղաքացի» խորագրով նոր շարք, նպատակ հետապնդելով իր մասնակցությունն ունենալ կարևոր այդ խնդրի լուծման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում