Ինչո՞ւ էր դադարեցվել արագ շախմատի մրցաշարը (տեսանյութ)

Արագ շախմատի մրցաշարը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, այս տարվանից նորից մեկնարկեց՝ հնարավորություն տալով շախմատի սիրահարներին ու պրոֆեսիոնալներին մրցակցել միմյանց հետ։ Մրցաշարն անցկացվում է Շախմատի ֆեդերացիայում։ Այսօր երկու մրցաշար է՝ թիմային, որին մասնակցում են շրջանային կազմակերպությունների հավաքական թիմերը և բլից առաջնությունը, որին մասնակցում են թիմերի ներկայացուցիչները՝ անհատական պայքարում։ Մրցաշարը բաղկացած է վեց տուրից։ Փակման արարողությունից առաջ հաղթողները կպարգևատրվեն՝ ըստ իրենց ցուցաբերած հաջողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում