Ադրբեջանի ՄԻ հանձնակատար Ալիևան կալանավայրում տեսակցել է Յուրի Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է կալանավայրեր։

Այցի ընթացքում Ալիևան հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված ու կալանավորված Յուրի Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սաբինա Ալիևան կոնֆիդենցիալ ընդունել է նրանցից յուրաքանչյուրին ու տեղում լսել նրանց․ «Օմբուդսմենի մոտ ընդունված անձինք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին ստեղծված պայմանների համար»: