Պեկինը «չի պատասխանում Վաշինգտոնի զանգերին»․ Պենտագոնի ղեկավարը բողոքել է Սինգապուրում

Պեկինը «չի պատասխանում Վաշինգտոնի զանգերին»՝ կապված սպառազինությունների վերահսկման համատեղ համաձայնագրի մշակման հետ, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Սինգապուրում ելույթ ունենալով «Շանգրի-Լա երկխոսության» տարածաշրջանային անվտանգության ֆորումի քննարկման շրջանակներում, որը հեռարձակվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս հարցին (զենքի վերահսկման մասին): Սպառազինության վերահսկողության հարցը Չինաստանի հետ անհրաժեշտ է քննարկել: Հենց պատասխանեն մեր հեռախոսազանգին, դա մենք կանենք»,- հեգնանքով ասել է նա։

Մայիսի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաշտոնական Պեկինը մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը Սինգապուրի ֆորումի հարթակում, քանի որ վերջինս 2018 թվականից գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ։