Սենատը հավանություն է տվել ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի պետական պարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման օրինագծին՝ երկրում դեֆոլտը կանխելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել Կոնգրեսի Վերին պալատի 63 անդամ, դեմ՝ 36:
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին փաստաթուղթը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ՝ այն ուղարկելով Սենատի քննարկմանը։

Փաստաթուղթն այժմ ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Ամերիկացի առաջնորդը նախկինում բազմիցս կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ օրինագծին:

Օրինագիծը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվար բարձրացնել պետական պարտքի վերին շեմը՝ Հանրապետական կուսակցության առաջարկած բարեփոխումների դիմաց: