Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը. Պեսկով

Ռուսաստանը կիսում է այն դիրքորոշումը, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը համամիտ  է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ը համակարծիք է Արևմուտքի հետ, որ չի կարելի թույլ տալ Ուկրաինայում հակամարտության սառեցում:

«Ռուսաստանը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողության ավարտը՝ Ռուսաստանի շահերի ապահովումը, Ռուսաստանի առջև դրված խնդիրների կատարումը հատուկ ռազմական գործողության կամ այլ հասանելի միջոցների միջոցով»,- ասել է Պեսկովը։