G7-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը փաստում է Արևմուտքի ձախողումը. Guardian

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու G7-ի որոշումը խոսում է միայն Արևմուտքի անօգնականության մասին, գրել է Guardian-ի մեկնաբան Լարի Էլիոթը:

Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդների հայտարարությունները ցույց են տալիս «Արևմուտքի ձախողումը» Մոսկվայի հետ դիմակայությունում:

Նրա կարծիքով՝ պատժամիջոցները ռուսաստանցիներին մղում են ներմուծվող ապրանքները փոխարինել սեփական արտադրության մթերքներով։

«Չնայած որոշ տեխնոլոգիաներ դեռ պետք է յուրացվեն, Ռուսաստանը ոչ մի հիմնական բաղադրիչի՝ սննդի, վառելիքի, նյութերի, գիտական և ինժեներական տաղանդների պակաս չունի»,- իր կարծիքն է հայտնել ամերիկացի տնտեսագետ Ջեյմս Գելբրեյթը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանի վրա G7-ի պատժամիջոցային ճնշումը համաշխարհային պարենային և էներգետիկ ճգնաժամ է առաջացրել: