Իրանի հարավում խոշոր նավթավերամշակման գործարան կբացվի

Ակնկալվում է, որ իրանական խոշոր նավթավերամշակման գործարան կգործարկվի հաջորդ տարի բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար, ինչը ստիպեց երկրին վերսկսել ներկրումը ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո, տեղեկացնում է Mehr-ը։

Persian Gulf Mehr Refinery գործարանի շինարարության պատասխանատու ընկերությունը շաբաթ հայտարարել է, որ նախատեսվում է գործարկել օրական 120 հազ․բարել հզորության գործարան սկսած 2023 թ․մարտից։

Khatam al Anbia շինարարական գրասենյակի ներկայացուցիչ Մոստաֆա Շահիրը պատմել է, որ գործարանը հնարավորություն կտա Իրանում  ծածկել  բենզինի պահանջարկի և առաջարկի միջև մեծացող խզումը։

«Ակնկալվում է, որ այս նավթավերամշակման գործարանի գործարկումը կմեծացնի երկրի օրական արտադրական հզորությունը 13 մլն լիտր բենզինով, 3 մլն լիտր դիզելային վառելիքով և 1 մլն լիտր կերոսինով»,- ասել է նա։