Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Մայր Աթոռի Դիվանապետ

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե,  իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:

Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին  ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով. «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն»: