Ալիևն ու Մյասնիկովիչը քննարկել են Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես հաղորդում է АПА-ն, հանդիպմանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառության և առևտրի հնարավորությունների ընդլայնման հարցերը:

Միխայիլ Մյասնիկովիչը նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրել է համագործակցության ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ։