Փաշինյանի մասնակցությունը Ռեյկյավիկում անցկացվող ԵԽ 4-րդ գագաթնաժողովին առանց անախորժությունների չի անցել․ 168․am

168․am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ռեյկյավիկում անցկացվող ԵԽ 4-րդ գագաթնաժողովին առանց անախորժությունների չի անցել։ Ի սկզբանե պարզ էր, որ այդ ամբողջ օրակարգը նվիրված էր լինելու ուկրաինական պատերազմին և շեշտադրումները լինելու էին ԵԽ անդամ երկրների կողմից ՌԴ դեմ քաղաքական, դիվանագիտական և այլ տիպի մեխանիզմների մշակման մեջ։

Երևի թե սա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը, հասկանալով իրավիճակի նրբությունը, անձամբ չի մասնակցում գագաթնաժողովին, փոխարենն այնտեղ գործուղել է իր ԱԳ նախարարին, այնինչ Հայաստանը ներկայացված է Նիկոլ Փաշինյանով, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգրկված է պատվիրակության կազմում։

Երեկ տեղի ունեցած արարողության բացման ժամանակ Ուկրաինայի նախագահի ուղերձից հետո ամբողջ պոդիումը, որտեղ նստած էին ԵԽ անդամ երկրների ղեկավարները, ծափ էին տալիս Ուկրաինայի նախագահին, բացի Նիկոլ Փաշինյանից։ Իսկ թե ինչու՝ հասկանալի է։

Սակայն այս փաստը չի վրիպել Եվրոպայի մասնակիցիների ուշադրությունից, որոնցից ոմանք միջոցառումից հետո օրվա ընթացքում կշտամբում էին Փաշինյանին, իսկ ոմանք էլ՝ չար կատակներ էին անում նրա մասին։

Փաստորեն Կարմիր հրապարակում մայիսի 9-ին իր ներկայությամբ ՌԴ-ին ռոյալություն արտահայտող Փաշինյանն ընդամենը մեկ շաբաթ հետո որոշել է անձամբ մասնակցել բովանդակությամբ, ձևով և նպատակներով ՌԴ դեմ ուղղված օրակարգով այս միջոցառմանը։

Նշենք, որ գագաթնաժողովի աշխատանքներն այսօր դեռ շարունակվում են»։