Էլեկտրոնային վճարման մասին կեղծ SMS-ներ են ուղարկվում. Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է

Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը :

Հաղորդագրությունում գրված է, որ այսօր իբրև թե տվյալ անձի վճարման օրն է և վճարումը չկատարելու դեպքում համապատասխան տեղեկությունը կփոխանցվի բյուրո և ՀՀ ՊԱԿ։ Թե ինչ բյուրոյի մասին է խոսքը և որն է ՀՀ ՊԱԿ-ը, պարզ չէ, հավանաբար նկատի են ունեցել վարկային բյուրոն և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է, անջատված գծիկներով»,-նշել է Մարտիրոսյանը: