«Արցախի վերջնական օկուպացիան ներսից կամ «Սամվել Բաբայան պետնախարար» օպերացիան». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի վերջնական օկուպացիան ներսից կամ «Սամվել Բաբայան պետնախարար» օպերացիան

Հնում պատժի հետաքրքիր մի ձև կար։ Առավել ծանր մեղք գործած հանցագործին ունեզրկում էին, լրիվ մերկացնում, ճակատին հանցագործի հատուկ խարան՝ նշան դրոշմում ու բնակավայրից վռնդում հեռու։

Ոչ ոք իրավունք չուներ մոտենալ հանցագործին, խոսել հետը, առավել ևս՝ օգնել նրան։

Հանցագործն այնքան էր էդպես թափառում, մինչև մեռնում էր ցրտից, սովից կամ գազանների բաժին էր դառնում։ Եթե այլ տարբերակներ կան Արայիկի համար, հուշեք»։