«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ստորագրությունները հանձնեցին ՀՀ-ում դեսպանատներին և կառավարությանը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամների կազմակերպել էին ակցիա: Խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններ է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։

Կառավարության բակում լրագրողների հետ զրույցում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամներից Գարիկ Գևորգյանն ասաց, որ գրեթե 60 հազար ստորագրություն արդեն հավաքվել է. «Այսօր 150-րդ օրն է, որ չի գործում եռակողմ պայմանագիրը: Կոչ ենք բոլորին՝ միանալ և քայլեր ձեռնարկել, որ այսօրվա իրավիճակը փոխվի: Մենք դիմեցինք  նաև Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին, որովհետև նրանք Մինսկի խմբի անդամներ են: Կոչ ենք անում ոչ միայն խոսքերով, այլ նաև քայլերով աջակցել ու կանգնել Արցախի կողքին: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ավելի հստակ պետք է իր դիրքորոշումն արտահայտի Արցախի հետ կապված»: